Tert.am-ը գրում է.

Երեկ Ֆրանսիայում թենիսի գնդակի մեծության կարկուտ էր եկել, Ռումինիայում կարտոֆիլի մեծությամբ էր եկել... կարկուտը բնական աղետ է, և կարկուտը հակակարկտային կայանները մեղմում են, ոչ թե ամբողջությամբ պայքարում կարկտի դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Երբևէ աշխարհում որևէ տեղ չի ստեղծվել մի սիստեմ, որը պայքարի կարկտի դեմ 100 տոկոսով՝ այն, ինչ մեր հակակարկտային կայաններն անում են, մեղմացնող են, բայց կան կարկտի ամպեր, որի դեմ պայքարել անհնար է. դա 4-րդ կարգի կարկտաբեր ամպ է կոչվում, և դրա վրա մենք չենք կարող ազդել, այդ դեպքում պետք է կարկուտը գա ու ավերի, մենք չենք կարող ասել բոլորդ պաշտպանված եք»,-մանրամասնեց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել