Tert.am-ը գրում է.

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Մոսկվայից Թբիլիսի վերջին ուղիղ չվերթն իրականացվել է հուլիսի 7-ի երեկոյան, գրում է korrespondent.net-ը:

Երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության արգելքը վերաբերում է նաև վրացական ավիաընկերություններին:

Նախքան արգելքը, Ռուսաստանից Վրաստան էր թռչում «Աերոֆլոտ»-ը և նրա «Պոբեդա» դուստր ընկերությունը, ինչպես նաև «S7 Airlines»-ը, «Ուրալյան ավիաուղիներ»-ը, «Smartavia»-ն, «Red Wings»-ը և «UTair»-ը։

Ռուսաստան թռիչքներ են իրականացրել վրացական Georgian Airways և MyWay Airlines ավիաընկերությունները:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաների ֆոնին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Նշվում է, որ հրամանագիրն ստորագրվել է Ռուսաստանի և նրա քաղաքացիների անվտանգության պահպանման նկատառումներով և գործելու է ժամանակավոր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել