«Այուրվեդը» («Գիտություն կյանքի մասին») առողջապահական հնագույն համակարգ է՝ ստեղծված Հնդկաստանում, որն ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

«Այուրվեդը» խորհուրդ է տալիս ուտելուց առաջ օգտագործել թարմ կոճապղպեղի փոքրիկ կտոր՝ մի քիչ աղի ու կիտրոնի մի քանի կաթիլ հյութի հետ: Սրանք սկսում են ակտիվացնել թքագեղձերը՝ առաջացնելով անհրաժեշտ ֆերմենտներ, և սնունդը հեշտ է մարսվում:

«Այուրվեդը» խորհուրդ է տալիս խուսափել սառն ըմպելիքից և ուտելիքից: Դա նման է շիկացած փայտերի վրա սառը ջուր լցնելուն: Պետք է խուսափել նաև սառն ու տաք մթերքների միաժամանակյա օգտագործումից:

Շատ կարևոր է սնվելու ժամանակը: Ուշ ժամերին ընթրելու պատճառով առավոտյան դժվար ենք արթնանում, ինչպես հարկն է, աշխատունակ ու ակտիվ չենք լինում: Այդ ամենից խուսափելու լավագույն միջոցը բնության կողմից սահմանված սնվելու համար բարենպաստ պայմաններին հետևելն է:

Արեգակն առավել ուժեղ է ժամը 12-13:00-ին, համապատասխանաբար ուժեղ է մարսողական կրակը: Այսինքն՝ մեր միտքն ու մարմինը կապված են շրջակա միջավայրի հետ: Ընթրիքը պետք է լինի ճաշից թեթև և մինչև ժամը 20-ը: Ժամը 22-ից մարմինն աշխատում է տոքսինների այրման համար և շարունակում է օրվա ընթացքում կերածի մարսումը: Շատ օգտակար է ուտելուց հետո լասսի (թան) խմելը: ¼ բաժակ մածնին խառնեք 1 բաժակ ջուր, աղ ու պղպեղ:

Ստորև ներկայացվում ենք պարզ բաղադրատոմսեր «Այուրվեդից».

  • Մի քանի օր օրական 2 բանան և 80-120 գ մածուն ուտելուց հետո կբուժվեն լուծը, ստամոքսի ծակոցներն ու սպազմը:
  • Սրտի շրջանում ցավերի դեպքում օգտագործեք օրական 2 բանան՝ խառնած 12 գ մեղրի հետ:
  • Բերանի տհաճ հոտն անցկացնելու համար ողողումներ արեք ջրում եռացրած նռան կեղևի թրմով:
  • Ճիճվաթափության համար 2 շաբաթ առավոտյան դատարկ ստամոքսով 75-120 գ գազարի հյութ խմեք: Մեծահասակներին խորհուրդ է տրվում հյութը տաքացրած խմել:
  • Թուլասի 1 թեյի գդալ կոճապղպեղը, 1 գդալ մեղրը լուծեք եռացրած ջրում: Խմեք օրական 2 անգամ: Օգտակար է ասթմատիկ հազին, անգինային: Այդ ընթացքում խուսափեք թթու մթերքներից:
  • Շոգից առաջացած գլխացավի դեպքում դդմիկի միջուկը հանել, լավ մանրացնել և դնել ճակատին:
  • Սխտորը ճզմել, լցնել քունջութի ձեթի մեջ և կաթեցնել ականջացավի դեպքում:
  • Բամբակի թանզիֆները թաթախել թեյի թուրմի մեջ և 10-15 րոպե դնել կոպերին: Հանգստացնում է աչքերը և լավացնում տեսողությունը:
  • Սոդայաջրի վաննաներն անցկացնում են ձեռքերի քորն ու կարմրությունը:
  • Աչքերի հոգնածության դեպքում 20 րոպե կոպերին դրեք վարունգի շրջանակներ:
  • Կոպերի այտուցվածությունն ու աչքերի տակի մուգ շրջանակներն անցկացնում են կարտոֆիլի բարակ շերտերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել