Բուժող բաղադրատոմսեր՝ հնդկական «Այուրվեդից»


10:00 , 8 հուլիս, 2019

«Այուրվեդը» («Գիտություն կյանքի մասին») առողջապահական հնագույն համակարգ է՝ ստեղծված Հնդկաստանում, որն ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:

«Այուրվեդը» խորհուրդ է տալիս ուտելուց առաջ օգտագործել թարմ կոճապղպեղի փոքրիկ կտոր՝ մի քիչ աղի ու կիտրոնի մի քանի կաթիլ հյութի հետ: Սրանք սկսում են ակտիվացնել թքագեղձերը՝ առաջացնելով անհրաժեշտ ֆերմենտներ, և սնունդը հեշտ է մարսվում:

«Այուրվեդը» խորհուրդ է տալիս խուսափել սառն ըմպելիքից և ուտելիքից: Դա նման է շիկացած փայտերի վրա սառը ջուր լցնելուն: Պետք է խուսափել նաև սառն ու տաք մթերքների միաժամանակյա օգտագործումից:

Շատ կարևոր է սնվելու ժամանակը: Ուշ ժամերին ընթրելու պատճառով առավոտյան դժվար ենք արթնանում, ինչպես հարկն է, աշխատունակ ու ակտիվ չենք լինում: Այդ ամենից խուսափելու լավագույն միջոցը բնության կողմից սահմանված սնվելու համար բարենպաստ պայմաններին հետևելն է:

Արեգակն առավել ուժեղ է ժամը 12-13:00-ին, համապատասխանաբար ուժեղ է մարսողական կրակը: Այսինքն՝ մեր միտքն ու մարմինը կապված են շրջակա միջավայրի հետ: Ընթրիքը պետք է լինի ճաշից թեթև և մինչև ժամը 20-ը: Ժամը 22-ից մարմինն աշխատում է տոքսինների այրման համար և շարունակում է օրվա ընթացքում կերածի մարսումը: Շատ օգտակար է ուտելուց հետո լասսի (թան) խմելը: ¼ բաժակ մածնին խառնեք 1 բաժակ ջուր, աղ ու պղպեղ:

Ստորև ներկայացվում ենք պարզ բաղադրատոմսեր «Այուրվեդից».