Ամերիկյան Apple-ը շատ առումներով հաջողության է հասել ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի «կախարդական խոսքերի» շնորհիվ: Այս մասին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է Microsoft-ի ստեղծողներից Բիլ Գեյթսը, հաղորդում է Bloomberg-ը:

Նրա խոսքերով, Ջոբսը դրա օգնությամբ կարող էր ցանկացած «մահացող» ընկերություն դարձնել աշխարհում ամենաթանկարժեքը: Միևնույն ժամանակ, Գեյթսն իրեն կրտսեր հրաշագործ է անվանել. «Ես ավելի շուտ կրտսեր հրաշագործ էի, քանի որ նա կարդում էր կախարդական խոսքերը, իսկ ես տեսնում էի, թե ինչպես են մարդիկ հիացած: Բայց քանի որ ես մանր հրաշագործ եմ, դրանք ինձ վրա չեն ազդում»,- ասել է նա:

Բացի այդ, Գեյթսը, որի ընկերությունը երկար տարիներ մրցակցել է Apple-ի հետ, հայտարարել է, որ երբեք չի հանդիպել նույնքան տաղանդավոր և նպատակասլաց մարդկանց, ինչպիսին Սթիվ Ջոբսն էր: Որպես օրինակ, նա բերել է 1980-ականների վերջը, երբ NeXT ընկերությունը, որն այն ժամանակ ղեկավարում էր Ջոբսը, մեկ տարվա ընթացքում չէր կարողացել մեկ համակարգիչ վաճառել: Չնայած դրան, գործարարն այնուամենայնիվ առաջ շարժվեց և 1997 թ.-ին Apple-ը գնեց NeXT-ը:

Սթիվ Ջոբսը Apple ընկերությունը հիմնադրել է իր ընկեր Սթիվ Վոզնյակի հետ 1976 թ.-ին: Ընկերության Apple II անունով համակարգիչը թողարկվել է միլիոնավոր օրինակով և դարձել աշխարհում առաջին զանգվածային անհատական համակարգիչը:

Սթիվ Ջոբսը մահացել է 2011 թ.-ին ստամոքսի քաղցկեղից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել