Այսօր առաջարկում ենք նորահաս կարտոֆիլով շատ համեղ և յուրահատուկ աղցան պատրաստել։
Տապակած կարտոֆիլ
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 1 կգ. նորահաս կարտոֆիլ
- 1 կապ թարմ սամիթ
- 1 թ.գ. կարագ
- 3 ճ.գ. բուսայուղ
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը լավ լվանում ենք և բուսայուղով թավայի մեջ տապակում 15-20 րոպե՝ անընդհատ խառնելով, որպեսզի կարտոֆիլը բոլոր կողմերից տապակվի։
2. Հիմա խոշոր կտրատում ենք սամիթը, եթե սիրում եք, կարող եք նաև սխտոր ավելացնել։ Հիմա այն լցնում ենք կարտոֆիլի վրա և 2-3 րոպե շարունակում տապակել։
3. Դրանից հետո կարտոֆիլի վրա դնում ենք կարագը և ևս մի երկու րոպե թողնում կրակի վրա։
Հիմա պատրաստում ենք կարտոֆիլով աղցանը
Մեզ անհրաժեշտ են.
- 0.5 կգ. նորահաս կարտոֆիլ
- 1/5 կգ լոբի
- 120 գր. սարդինա (յուղի մեջ մարինացված)
- Մի քանի հատ զեյթուն
- 0.5 լիմոնի հյութ
- 2 ճ.գ ձիթայուղ
Պատրաստմն եղանակը
1. Կարտոֆիլը լվանում ենք, մաքրում, երկու–երեք մասի բաժանում և եփում։
2. Թարմ լոբին նույնպես դնում ենք եփվելու 3-4 րոպե։
3. Վերցնում ենք սարդինաները, պատառաքաղով ճզմում ենք, լցնում ենք լիմոնի հյութը, ըստ ցանկության աղ և պղպեղ ենք անում։
4. Ստացված խյուսը լցնում ենք բանջարեղենների վրա, ձիթայուղ ենք ավելացնում և 10 րոպեով դնում սառնարանը։