Ալյասկա նահանգում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել դիտումների ամբողջ պատմության մեջ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությանը:

Ինչպես նշվում է, Ալյասկայի խոշորագույն Անկորիջե քաղաքում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 32.2°C:

Հստակեցվում է, որ Ալյասկայում առավելագույն ցուցանիշը վերջին անգամ արձանագրվել է 1969 թ.-ին: Այնուհանդերձ, այդ ժամանակ ջերմաստիճանը հասել է ընդամենը 29.4°C-ի:

Օդերևութաբանների տվյալներով՝ նման բարձր ջերմաստիճանը կպահպանվի նաև հանգստյան օրերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել