Քեվին Սփեյսիին ոտնձգությունների մեջ մեղադրող տղամարդը կամավոր հրաժարվել է իր հայցից: Փաստաթղթում պնդվում էր, որ նա 2016-ին սեռական ոտնձգությունների է ենթարկվել հոլիվուդյան դերասանի կողմից, գրում է NBCBoston-ը:

Հայցում նաև նշվում էր, որ Սփեյսին անպարկեշտ կերպով հպվել է տղամարդուն՝ հեռուստահաղորդավարուհի Հիզեր Ունրուի որդուն, Club Car ռեստորանում՝ նրան ալկոհոլ հյուրասիրելուց հետո:

Տղամարդը փոխհատուցում էր պահանջում «չդադարող ծանր հոգեկան ապրումների և էմոցիոնալ տրավմայի համար», սակայն գումարի չափը հստակեցված չէր:

59-ամյա Սփեյսիին, չնայած հայցի չեղարկմանը, դեռևս ենթադրյալ հարձակման համար քրեական պատասխանատվություն է սպառնում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քեվին Սփեյսին իրեն մեղավոր չի ճանաչել նշված հանցագործության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել