Շերոն Սթոունը Հոլիվուդում ամենաբարձր IQ ունեցող դերասաններից մեկն է։ Նա արդեն 60 տարեկան է, սակայն չի կորցրել իր հումորի զգոցումը և շարունակում է սրամիտ մտքեր արտահայտել, որոնց մեջ ճշմարտությունն ու դաժան իմաստությունն ավելի շատ են, քան փորձառու իմաստունների խորհուրդներում։
- Հավերժական երիտասարդության գաղափարը միֆ է։ Ես չեմ ցանկանում «չծերացող գեղեցկուհի» լինել։ Ես ցանկանում եմ լինել կին, ով իր տարիքի համեմատ ամենալավ տեսքը կունենա։
- Երբ ես 40+ տարեկան էի, ես մեկ բաժակ գինով փակվում էի լոգարանում և մտածում․ «Ես ոչ մի տեղ չեմ գնա, քանի դեռ ինձ չեմ ընդունել այնպիսին, ինչպիսին որ կամ իրականում»։
- Պլաստիկ վիրահատությունն ինձ համար չէ, սակայն ես չեմ քննադատում այն կանանց, ովքեր դիմում են վիրաբույժի օգնությանը։ Եթե դա ձեզ երջանկացնում է, ապա ինչո՞ւ ոչ։
- Կինն իր ողջ կյանքի ընթացքում փոխում է բազում դեմքեր։ Դա նման է սանրվածքի․ մենք ամբողջ ժամանակ չենք կարող լինել միևնույն սանրվածքով։ Կյանքի ընթացքում մենք զարգանում ենք և փոխվում։ Մենք սովորում ենք և մեծանում։ Մենք կյանքին ուրիշ կերպ ենք նայում, և կյանքն էլ մեզ է ուրիշ կերպ նայում։
- Ավա Գարդներն աշխարհի ամենագեղեցիկ կինն էր։ Ինչո՞ւ։ Նա երբեք ոչինչ չէր արել իր հետ։ Նա նման էր կնոջ և երբեք չէր ցանկանում նմանվել աղջկա։
- Իրականում գեղեցիկ կինը միշտ բարի է թե՛ այլ կանանց և թե՛ ընդհանրապես մարդկանց հանդեպ։ Նա տանել չի կարողանում մրցակցությունը, դավադրությունները և ստորությունները։
- Եթե դու խելացի ես, ապա գեղեցիկ էլ կլինես։ Տգեղներ չկան։ Ոմանք գեղեցիկ են, ինչպես վարդը, իսկ ոմանք էլ՝ ինչպես կակտուսը։
- Երբեք լրջորեն չեմ մտածել՝ գեղեցիկ եմ, թե ոչ։ Սակայն ես գիտեմ կախարդական հնարք՝ գրավչության խաբկանք ստեղծելու կարողությունը։ Երբ կինը մտնում է սենյակ, ներկաներն ուշադրություն են դարձնում ոչ թե նրա գեղեցկության, այլ նրանից դուրս եկող ուժի և լիցքերի վրա։
- Մարդիկ վախենում են փոխվելուց։ Նրանց թվում է, իրենք ինչ-որ բան կկորցնեն։ Նրանք մոռանում են, որ կարող են նաև շատ բաներ ձեռք բերել։
- Այս կյանքում կարևոր չէ, թե ինչպես ես ընկնում։ Կարևորն այն է, թե ինչպես ես բարձրանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել