Tert.am-ը գրում է.

Tert.am-ը Համբուրգի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդթի հետ զրուցել է ՀՀ սահմանադրության, Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Արցախին վերաբերող հարցերի շուրջ:

-Պարոն Լուխթերհանդթ, սկսենք Արցախից: Արդյո՞ք Արցախի ինքնորոշումը 1991 թ. համապատասխանում էր այն ժամանակ գոյություն ունեցող խորհրդային իրավունքին:

-Վերակազմավորման ժամանակ Խորհրդային միության օրենսդիրը՝ Գորբաչովի ղեկավարությամբ, 1990-ի ապրիլի 3-ին Խորհրդային միությունից դուրս գալու մասին օրենք ընդունեց: Խորհրդային միության սահմանադրության մեջ արդեն 20-ական թվականներից սկսած կար մի դրույթ այն մասին, որ հանրապետությունները կարող են ազատ դուրս գալ Խորհրդային միությունից: Այս դրույթը Խորհրդային միությունից դուրս գալու մասին ընդունվեց 1990-ի ապրիլին մի շարք օրենքների հետ, այդ օրենքի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ նաև ինքնավար մարզերն ու հանրապետությունները, իսկ Լեռնային Ղարաբաղն ինքնավար մարզ էր, իրավունք ունեին միութենական հանրապետության հետ դուրս չգալ, այսինքն` այնտեղ կարևոր էր ինքնավարությունների ժողովուրդների կամքը:

Լեռնային Ղարաբաղը միակ ինքնավար մարզն էր, որ օգտվեց այդ իրավունքից։ Կարելի է ասել, որ խորհրդային պետական իրավունքի շրջանակում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն օգտվեց ինքնորոշման իրավունքից խորհրդային պետական իրավունքի շրջանակում, այնպես,  որ արդյունքում 1991-ին Ադրբեջանի Հանրապետությունը դուրս եկավ Խորհրդային միությունից, բայց առանց Լեռնային Ղարաբաղի:

- Հակամարտության կարգավորման հիմում ընկած սկզբունքները ի՞նչ հարաբերակցության մեջ են գտնվում միմյանց հետ: Արդյո՞ք դրանցից մեկը ի սկզբանե գերակա է մյուսի նկատմամբ:

-Դրանք հետևյալ սկզբունքներն են, որոնք բազմաթիվ անգամ քննարկվել և արտացոլված են Մադրիդյան փաստաթղթերում. առաջինը՝ ազգերի ինքնորոշման իրավունքն է, որը վկայակոչում են Ղարաբաղի հայերը, իսկ երկրորդը՝ սահմանների անձեռնմխելիության սկզբունքն է: Պետք է հասկանալ, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը դինամիկ սկզբունք է, մինչդեռ սահմանների անձեռնմխելիության և անփոփոխելիության սկզբունքը ստատիկ սկզբունք է: Այսինքն` դրանով ամրացվում են սահմանները. ազգերի ինքնորոշման իրավունքը, բնականաբար, առաջնահերթություն ունի, եթե դուք օգտվում եք ինքնորոշման իրավունքից, բնական է, որ սահմանները պետք է փոխվեն, և դրանով բնականաբար սահմանների անձեռնմխելիության իրավունքը չի կարող ունենալ նույն կարգավիճակը, ինչ ինքնորոշման իրավունքը: Այդ պատճառով պետք է ասել, որ նախապատվությունը պետք է տալ ինքնորոշման իրավունքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել