Shantnews.am-ը գրում է.

ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները ռուսական կողմից նորից պահանջել են պահպանել «Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» համաձայնագիրը, թեև հենց երեկ Ռուսաստանի նախագահի հրամանագրով Մոսկվան դադարեցրեց իր անդամակցությունն այդ համաձայնագրին։

Դաշինքի գլխավոր քարտուղարը նիստից հետո հայտարարել է, թե համաձայնագիրն այժմ վտանգի մեջ է, և իրենց օրակարգում համաձայնագիրը փրկելն է։ Յենս Ստոլտենբերգը, սակայն, նշել է, որ խորհրդի նիստի ժամանակ որևէ դրական առաջընթաց չեն արձանագրել ու Մոսկվային կրկին հորդորել են պահել պայմանները։

«Եթե Ռուսաստանը չվերադառնա համաձայնագրի կատարմանը, ապա մենք պատասխան քայլեր կձեռնարկենք և դա կանենք պաշտպանական տոնով»,- հայտարարել է Ստոլտենբերգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել