Tert.am Life-ը գրում է.

«Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների մասնակիցները մեկ օր առաջ վազում էին, ցատկում «Միսս սպորտ» անվանակարգում հաղթելու համար, իսկ երեկ գեղեցիկ զգեստներով դեֆիլեի էին մասնակցում՝ թաքուն հույս փայփայելով, որ հենց իրենք կարժանանան հաղթանակի «Միսս Թոփ մոդել» անվանակարգում:

Tert.am Life-ը ներկայացնում է դեֆիլեի ֆոտոշարքն ու մանրամասները:

Այս անվանակարգում հաղթելը կաևոր էր աղջիկների համար, քանի որ տիտղոսակիը մեխանիկորեն անցնում է «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթի լավագույն տասնյակ:

25 աղջիկ ցուցադրեցին հայ դիզայներների հագուստները՝ յուրաքանչյուրը փորձելով տպավորել իր ելույթով: Այս անվանակարգում հաղթեց 20-ամյա Դայանա Դավթյանը:

«Միսս Արմենիա» հկ խորհրդի անդամ Գայանե Մանուկյանը երեկ հատուկ մրցանակ տվեց իր նախընտրելի մասնակցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել