Լուսանկարը դիտած օգտատերերը նշում են, որ նույնիսկ «հանելուկի» պատասխանն իմանալուց հետո չեն հավատում իրենց աչքերին:

Օգտատերերին շփոթմունքի մեջ գցած նոր օպտիկական պատրանք է հայտնվել ցանցում: Այն Twitter-ի իր էջում է տեղադրել Nayem նիկով օգտատերը: Բացի այդ, հրապարակումը հայտնվել է նաև Reddit հարթակում:

Նկարի մեկնաբանությունում տղամարդը գրել է. «Եթե դուք տեսնում եք լողափ, երկինք՝ օվկիանոսի վերևում, քարեր և աստղեր, ապա դուք նկարիչ եք, սակայն սա նկար չէ»: Օգտատերը նաև բացատրել է, որ դա ավտոտնակի դարպասների ստորին հատվածն է, որը վերանորոգման կարիք ունի:

Շատ օգտատերեր նշել են, որ նրանք շարունակել են տեսնել գիշերային լողափ նույնիսկ այն բանից հետո, երբ իմացել են, թե իրականում ինչ է պատկերված լուսանկարում:

Օգտատերերից մեկը բացատրել է, որ դա ուղեղի հատկությունն է՝ տեսնել այն, ինչ «ասված» է տեսնել: Քանի որ նկարի մեկնաբանությունում հաղորդվում է, որ դա լողափ է, ուղեղն այդ կերպ է նույնականացնում այն: Երբ «գաղտնիքը» բացահայտվում է, ուղեղը միանգամից չի փոխում տեսլականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել