Armsport.am-ը գրում է.

Միլանի «Ինտերը» կպայքարի «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալի համար:

«Ներաձուրիների» նոր գլխավոր մարզիչը Վիդալին դիտարկում է որպես Ռաջա Նաինգոլանին փոխարինող: Բելգիացին մոտ օրերս պետք է տեղափոխվի Չինաստան: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Չիլիացին «կապտանռնագույնների» կազմը համալրել է նախորդ ամռանը:

Այժմ տրանսֆերի արժեքը գնահատվում է 22 մլն եվրո:

Սերիա Ա-ում Վիդալը 2011-2015 թվականներին հանդես է եկել «Յուվենտուսի» կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել