Armsport.am-ը գրում է.

Նևեն Սուբոտիչը, որը նախորդ մրցաշրջանն անցկացրել է ֆրանսիական «Սենտ Էտյենում», կարիերան կշարունակի Բունդեսլիգայում:

Փորձառու խաղացողը պայմանագիր է կնքել Բունդեսլիգայի նորեկ «Յունիոնի» հետ, որն իր պատմության ընթացքում առաջին անգամ է խաղալու Բունդեսլիգայում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

30-ամյա խաղացողը 2007-2008 թվականներին հանդես է եկել «Մայնցում», իսկ 2008-2017 թվականներին պաշտպանել է Դորտմունդի «Բորուսիայի» գույները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել