Գերմանացի գիտնականները եկել են եզրակացության, որ ձկից և մսից հրաժարվելը կարող է նվազեցնել դիաբետի առաջացման հավանականությունը։ Պատճառն անփոխարինելի մետիոնին ամինաթթուն է։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ միսը և ձուկն այդքան էլ օգտակար չեն, ինչպես համարվում էր նախկինում։ Դիետոլոգները գտնում են, որ այս մթերքներից հրաժարումը կարող է նվազեցնել դիաբետի առաջացման հավանականությունը։

Հայտնի է նաև այն, որ ծովամթերքները ծանր մետաղներ են պարունակում, ինչը նույնպես վտանգավոր է առողջության համար։ Նախկին գիտական աշխատանքներում գիտնականները պարզել էին, որ ցածր սպիտակուցներ պարունակող սնունդ ստացող մկների մոտ արյան մեջ շաքարի մակարդակն ավելի ցածր է։ Հիմա մասնագետները կրծողներին ցածր կալորիականությամբ սնունդ են տալիս։

Արդյունքները ցույց են տվել, որ միակ ամինաթթվի՝ մետինենի քանակի նվազեցումն արդեն դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա և կարգավորում է ինսուլինի քանակը։

Ապագայում գիտնականների խումբը նախատեսում է հետազոտությունները շարունակել բուսակերների հետ, որպեսզի լրացուցիչ ապացույցներ ձեռք բերեն 2-րդ կարգի դիաբետի զարգացման ժամանակ ամինաթթուների ազդեցության վերաբերյալ։

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այն կարևոր է օրգանիզմի համար, քանի որ չի արտադրվում ինքնուրույն։ Մետիոնինը սպիտակուցների համար շինանյութ է ծառայում և մասնակցում է մարմնի մի շարք կարևոր գործառույթների իրականացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել