Ռեալթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Missguided USA ընկերությունից 2,7 միլիոն դոլար կստանա՝ որպես փոխհատուցում իրեն հասցված վնասի համար՝ հուլիսի 4-ին հաղորդել է TMZ ինտերնետ-ռեսուրսը:
ԱՄՆ-ում դատարանը բավարարել է 38-ամյա ֆոտոմոդելի և հեռուսահաղորդավարի հայցը, որը հարուցվել է ընթացիկ տարվա փետրվարին: «Missguided-ը պլատֆորմներում և սոցիալական ցանցերում բազմիցս առանց թույլտվության օգտագործել է Քարդաշյանի անունն ու կերպարը հագուստի վաճառքներն առաջ տանելու նպատակով»,- մեջբերումներ է անում ռեսուրսը դատարանի վճռից: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ պատասխանողի կայքում գտնվել են ամբողջ Էջեր՝ նվիրված զգեստների, որոնց ձևը գործնականում նույնական է «բարձրաշխարհիկ առյուծուհու» հավաքածուների մոդելներին: Հրապարակման համաձայն՝ Missguided USA-ի գլխավոր մեղքն այն է, որ նա օգտվել է Քարդաշյանի և նրան նման մանեկենուհիների լուսանկարներից, որպեսզի գնորդների մոտ թյուր տպավորություն ստեղծի, թե իբր Քիմը ֆիրմայի դեմքն է: