Պարզապես առիթից օգտվելով հիշեցնեմ, որ աշխարհի պատմության ամենածավալուն բռնաբարության պատմությունը՝ 1945-ի գարնանը սովետական բանակի կողմից, ըստ որոշ տվյալների, մոտ 2 միլիոն գերմանացի կանանց բռնաբարության պատմությունն է:
Դա եղել է ոչ թե տարերային, ինքնաբուխ, այլ ծրագրավորված, համակարգային գործողություն, որի շրջանակներում որպես «վրեժխնդրություն» բռնության են ենթարկվել Արևելյան Գերմանիայի կանայք՝ երեխեքից մինչև ծերեր:
Վերջը նույնիսկ ընկեր Ստալինը հասկացավ, որ չափն անցնում են, և իր սազանդար, գերմանացիների անխտիր սպանության և գերմանուհիների դեհումանիզցիայի տեսաբան Էրենբուրգին նկատողություն արեց, որից հետո սազանդարը սկսեց քարոզել, թե չնայած բոլոր գերմանուհիներըն ի բնե բ** են, բայց սովետական զինվորը նրանց չպիտի բռնաբարի, այլ միայն արհամարհի որպես մարդու իրենից շատ ավելի ցածր տեսակի:
Բայց մինչ այս, մինչ այն, ընկեր Ստալինի պատվերով և ընկեր Էրենբուրգի գաղափարական բարձր հիմնավորմամբ գերմանուհիների մի ամբողջ սերունդի հետ արվեց էն, ինչ արվեց:
Հ.Գ. Հայցում են ձեր ներողամտությունը, բայց ախմախ մեկնաբանությունների չեմ պատասպանի (բա գերմանացիները քիչ վատություն են արել, բա խի մենակ սովետական բանա՞կն էր բռնաբարում):
Հ.Գ. 2. Ընկեր Ստալինի համար շատ մի նեղացեք: Իրա լավ ընկերներ պարոն Չերչիլն ու Ռուզվելտն էլ մարդասիրության մարմնավորումներ չէին: Օրինակ՝ առաջինը համարում էր, որ մտահոգվելը ստրատեգիական օդային ռմբակոծության տասնյակ հազարավոր խաղաղ զոհերի մասին ավելորդ մորալիզմ է: Բայց դա այլ պատմություն է: Դե գերմանացիների հանցանքների մասին էլ սենց թե նենց մարդկությանը տեղյակ պահված է: