Tert.am-ը գրում է.

Այս տարի Սևանի ջրառն ավելի ցածր է, քան անցած տարի, մոտ 15-20 մլն-ի չափով արդեն նվազ է. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նա վստահեցրեց, որ ջրամբարներում էլի ջուր կա, այնպես որ, ավել ջրառ չի եղել:

Դիտարկմանը՝ բնապահպանները պնդում են, որ հենց ջրառի պատճառով են Սևանի խնդիրները, նախարարը նշեց, որ դրանց համար մի քանի գործոն կա: «Մի քանի կուտակային գործոններ կան՝ կեղտաջրերի հոսք, պետք է մաքրվեն անտառային տարածքները,  ափամերձ տարածքները: Հյուրանոցներից ու ռեստորաններից մեծ քանակի աղտոտումներ են գնում, մեծ քանակությամբ քիմիական նյութեր են լցվում լիճ»,- ասաց նա:

Գրիգորյանի հավաստիացմամբ՝ ջերմաստիճանն էլ նշանակություն ունի: «Պաշտոնապես արդեն հայտարարվել է, որ հունիսը աշխարհում երբևիցե ամենաբարձր ջերմաստիճանով ամիսն էր, տեղումները բավական քիչ էին մայիսին Սևանում, 36 մլն խորանարդ մետրի չափ է ավելացել, այն դեպքում, երբ պատմական նվազագույնը 33 է եղել: Բացի դրանից, քամիների պատճառով գոլորշիացում է եղել: Այս պահին Սևանի հետ կապված ամենակարևոր հարցը ախտորոշումն է, որ հստակ կարողանանք հասկանալ, թե այդ աղբյուրները որոնք են»,- հայտարարեց նա:

Գրիգորյանը վստահեցրեց, որ մի քանի մասով արդեն գործողություններ արել են, հստակ հաշվել են ափամերձ տարածքներն ինչքան պետք է մաքրեն: «Շատ արագ, կարծում եմ՝ երկու-երեք տարվա ընթացքում մինչև 1901.5 կբարձրացնենք: Ինչքան հնարավոր է, նվազեցվել է ջրառը: Կարող եմ ասել, որ հենց հիմա հունիս-հուլիս ամիսներին Արարատյան դաշտի պոմպակայանները մեծ հզորությամբ աշխատում են, սովորաբար օգոստոսին էին սկսում աշխատել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել