Չինաստանում ավարտվել է ամենամեծ օդանավակայանի՝ Beijing Daxing-ի առաջին տերմինալի կառուցումը։
Այն գտնվում է Պեկինի հարավային հատվածում՝ մայրաքաղաքի կենտրոնից մոտ 50 կմ հեռավորության վրա։ Դրա մակերեսը կազմում է մեկ միլիոն քմ տարածք, որը հավասար է 25 ֆուտբոլային դաշտի մակերեսների գումարի։ Ամենամեծ օդանավակայանն աշխարհում, որը նախագծվել է փյունիկ թռչնի տեսքով, կառուցվել է երեք տարում։


Նախատեսվում է մեկ տարում այս օդանավակայանում ընդունել 620 հազար թռիչք և, համապատասխանաբար, շուրջ 45 միլիոն ուղևոր։ 2025 թ. կկառուցվի օդանավակայանի երկրորդ տերմինալը, ինչը թույլ կտա ուղևորների տարեկան թիվը հասցնել 100 միլիոնի։


Նախագծի հեղինակներից մեկը Զահա Հադիդն է՝ արաբական ծագում ունեցող հայտնի անգլիացի ճարտարապետ, ով մահացավ 2016 թ.։ Կառույցի շինարարությունը սկսվեց նրա մահից հետո։



