Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին իր նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց ի վեր ոչ մի տղամարդու հետ չի հանդիպել, գրում է Hollywood Life հարթակը:

Հարթակի տվյալներով՝ 44-ամյա Ջոլին մտադիր չէ մոտ ապագայում հարաբերություններ սկսել: Լուրեր են շրջանառվում այն մասին, թե դերասանուհին դեռևս զգացմունքներ ունի նախկին ամուսնու նկատմամբ և հույս ունի, որ իրենք կրկին կմիանան, սակայն հարթակի աղբյուրը հայտնել է, որ դա միանգամայն հեռու է իրականությունից:
«Անջելինան վայելում է իր աշխատանքն ու երեխաներին: Նա ոչ ոքի հետ չի հանդիպում, և դա նրա որոշումն է: Նա կրկին երջանիկ է և չի կարծում, որ ռոմանտիկ հարաբերություններն իր կյանքն ավելի լիարժեք կդարձնեն»,- ասել է հարթակի աղբյուրը:

Հաղորդվում է, որ Ջոլին հասցնում է իր պարտականությունները կատարել որպես Time պարբերականի խմբագիր և համագործակցել ՄԱԿ-ի հետ: Աղբյուրի խոսքով՝ եթե դերասանուհին համապատասխան տղամարդու հանդիպի, ժամանակ կգտնի նաև անձնական կյանքի համար, սակայն ներկայումս փնտրտուքների մեջ չէ:

Հիշեցնենք, որ 44-ամյա Ջոլին և 55-ամյա Փիթը բաժանվել էին դեռևս 2016թ.-ին՝ 12 տարի տևած հարաբերություններից հետո: Այժմ նախկին ամուսինները դատարանի միջոցով փորձում են համաձայնության գալ ունեցվածքի բաժանման և 6 երեխաների խնամակալությունը ստանձնելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել