Երգչուհի Բեյոնսեն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ նա պատկերված է էգ առյուծի հետ: Լուսանկարը Disney ստուդիայի «Առյուծ արքան» մուլտֆիլմի վերաթողարկման անոնսն է, որտեղ դերասանուհին հնչյունավորել է առյուծ-հերոսուհուն՝ Նալուին:

Լուսանկարը մեծ ճանաչում է գտել սոցցանցում՝ մեկ օրում ավելի քան 5.5 միլիոն լայք հավաքելով:

Ժապավենը էկրաններին կհայտնվի այս ամսվա վերջին: Այն Disney-ի հայտնի մուլտֆիլմի ռեմեյքն է:

Լուսանկարում Բեյոնսեն խորը լանջաբացվածքով սև տոպով է և բարձր հավաքված վարսերով: Նա և առյուծը կտրուկ առանձնանում են նկարի սև ֆոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել