Հոլի Բերին և Օլիվյե Մարտինեսը, հասնելով Փարիզ, դիմել են բժիշկների օգնությանը: Հոլին մասնակցել է ոչ մեծ կինոփառատոնի: Ավելի ուշ 46-ամյա հղի դերասանուհին բողոքել է ոտքերի այտուցվածությունից ու բարձր ճնշումից, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից՝ հայտնում է storystar.ru-ն: 

Հիվանդանոցում դերասանուհուն խորհուրդ են տվել ժամանակավորապես մոռանալ կարիերայի մասին և խուսափել թռիչքներից ու ծանրաբեռնվածությունից, հակառակ դեպքում դա բացասաբար կազդի ապագա մայրիկի վրա՝ հաշվի առնելով նրա տարիքն ու հիվանդությունները: 

Մարտինեսը, որի հետ դերասանուհին ապրում է արդեն 3 տարի, Բերիին հայտնել է, որ իրենք որդի են ունենալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել