Ամեն առավոտ աշխատանաքի գնալիս մենք մտքով անցկացնում ենք բոլոր այն պլանները, որ պետք է իրագործենք օրվա ընթացքում: LN-ը ներկայացնում է աշխատանքային օրվա ընթացքում ամեն ինչ հասցնելուն միտված 5 կանոն:
Սահմանեք Ձեր առաջնահերթությունները: Որոշեք Ձեր առջև դրված աշխատանքների կարևորությունը: Բաժանեք դրանք Ա, Բ, Գ կարևորության խնդիրների և սկսեք լուծել ըստ հերթականության:
Ճիշտ տնօրինեք ու բաշխեք ժամանակը: Լավ արդյունքի հասնելու համար պետք է ճիշտ բաշխել նախատեսված ժամանակը: Հիշեք` կարևոր է ոչ թե շատ բան հասցնելը, այլ գործերը հասցնելը ճիշտ ժամանակին ու որակով:
Հարմար գրաֆիկ: Աշխատանքային օրը տևում է առավոտվա 9-ից մինչև երեկոյան 6-ը միջինում: Նախքան աշխատանքի գնալը բաշխեք այդ ժամերը կատարվելիք աշխատանքի վրա, օրինակ՝ որոշեք, որ զեկույցը պիտի հանձնեք մինչև ժամը 11-ը և այդպես շարունակ: Այդպիսով ստիպված չեք լինի ամենավերջինը լքել աշխատավայրը:
Սկսեք բարդ գործերից: Բացի առաջնահերթություններից պետք է հաշվի առնել նաև աշխատանքի բարդությունը: Սկսեք այն գործից, որն առավել կարևոր է և առավել բարդ ու ժամանակատար, որովհետև աշխատանքային օրվա վերջում հոգնած կլինեք դժվար գործի համար:
Աշխատանք կոլեկտիվում: Խմբային աշխատանքի մեզ փորձում են վարժեցնել դեռ դպրոցից, և իրոք, սա արդյունավետ աշխատանքի բանալին է: Խոսքը գործընկերներին ընկերներ ընկալելու մասին չէ, այլ նրանց հետ համագործակցել կարողանալու: Հիշեք` Ձեզ միացնում է գործը և նպատակը` արդյունավետ կատարել աշխատանքը և տեղավորվել ժամանակի մեջ: