33-ամյա Անտոն Սավչուկը Եկատերինբուրգից ո՛չ հրաշագործ է, ո՛չ էլ միլիոնատեր, բայց նա բարի գործեր է անում, որպեսզի բարելավի թոշակառուների և պատերազմի վետերանների կյանքը։ Նա տաքսու համեստ վարորդ է, բայց դա չի խանգարում նրան նորոգել այս, երբեմն մոռացության տրված մարդկանց տները։

Ահա և նա՝ Անտոն Սավչուկը։

«Երբ ես հեռուստացույց էի դիտում, նկատեցի, թե որքան վատ են ապրում պաշտոնյաներից մեդալներ և նվերներ ստացած մարդիկ։ Այդ մարդիկ սարսափելի պայմաններում են ապրում, և դա իրոք անհանգստացրեց ինձ։ Պատերազմի վետերաններին հիշում են տարին մեկ անգամ՝ մայիսի 9-ին։ Սահմանափակ հնարավորություններով մարդիկ նման պայմաններում են ապրում»,– ասում է տղամարդը։

Անտոնը վերանորոգում է տներն իր փողերով և իր ուժերով, բայց, իհարկե, նրան սրտացավ քաղաքացիների ֆինանսական օգնությունն է անհրաժեշտ նաև։

Նախքան վերանորոգումը

Վերանորոգումից հետո

Նախքան վերանորոգումը

Վերանորոգումից հետո

Նախքան վերանորոգումը

Հետո

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել