«ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցե­րի մշտական հանձնաժողովը պարա­պուրդի է մատնված: Այս իանձնաժողովը ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ոչ մի նիստ չի գումարել: 

Համենայնդեպս այդպիսի տեղեկատվություն է առ­կա ԱԺ պաշտոնական կայքում, և դրա համաձայն՝ վերջին նիստը եղել է մարտի 21-ին, որից հետո մեկ անգամ էլ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի հետ համատեղ քննար­կել են 2018 թվականի պետական բյու­ջեի կատարողականի նախագիծը: 

Եվ նման պարապուրդի պատճառը նաև այն է, որ չկան նախագծեր, որոնք վերաբերում են այս հանձնաժողովին: Սա­կայն նկատենք, որ հիմա մի շրջան է, երբ պետք է համաձայնություն տրվի ՀՀ- ԵՄ ճանապարհային քարտեզին, և սկսվի այն իրականացնելու գործընթա­ցը: Եվ այս առումով ակտիվ պետք է լի­նի հենց այս հանձնաժողովը:

Հիշեցնենք՝ այս հանձնաժողովի նա­խագահը Արման Եղոյանն է՝ Փաշինյանի նախկին խոսնակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել