«Ժողովուրդ». ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը պարապուրդի է մատնված. այն ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ոչ մի նիստ չի գումարել
11:40 , 2 հուլիս, 2019
«ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը պարապուրդի է մատնված: Այս իանձնաժողովը ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ոչ մի նիստ չի գումարել:
Համենայնդեպս այդպիսի տեղեկատվություն է առկա ԱԺ պաշտոնական կայքում, և դրա համաձայն՝ վերջին նիստը եղել է մարտի 21-ին, որից հետո մեկ անգամ էլ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով հանձնաժողովի հետ համատեղ քննարկել են 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի նախագիծը:
Եվ նման պարապուրդի պատճառը նաև այն է, որ չկան նախագծեր, որոնք վերաբերում են այս հանձնաժողովին: Սակայն նկատենք, որ հիմա մի շրջան է, երբ պետք է համաձայնություն տրվի ՀՀ- ԵՄ ճանապարհային քարտեզին, և սկսվի այն իրականացնելու գործընթացը: Եվ այս առումով ակտիվ պետք է լինի հենց այս հանձնաժողովը:
Հիշեցնենք՝ այս հանձնաժողովի նախագահը Արման Եղոյանն է՝ Փաշինյանի նախկին խոսնակը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: