«Գյումրիում այս պահին մոտ 2500 ընտանիք անօթևան է, նրանցից մոտ 1500-ը կամ շուրջ 5000 մարդ երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևաններ են, նրանց բնակարանով ապահովելու որևէ ծրագիր չկա, և հայտնի չէ, թե երբևէ լինելո՞ւ է: 
Բառախաղով կամ լրագրողների՝ աղետի գոտու խնդիրներից ոչ իրազեկ լինելու վրա հույս դնելով սարսափելի անմարդկային պայմաններում բնակվող մեր հայրենակիցների կացարանային պայմանները չեն փոխվելու»:

***

Տեսնես Հայաստանում կա՞ մի լրատվամիջոց, որ հասկացել ու ճիշտ է ներկայացրել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյան խոսքերն աղետի գոտու անօթևանության խնդրի լուծման մասին: Մարդը չի ասել, թե անօթևան խնդիրը 2020 թվականին լուծվելու է, առավել ևս՝ դա նույնիսկ Աստծուն հայտնի չէ: Մի պահ ձեզ դրեք բնակարանի սպասող մարդկանց տեղը, հասկանո՞ւմ եք՝ ինչ վիճակի մեջ եք դնում անօթևան մարդկանց... Խոսքը գնում է դեռևս 2012 թվականից հիմնականում գյուղական համայնքներում շահառու ճանաչված խմբի մասին, բայց հազարավոր ընտանիքների, այդ թվում՝ Գյումրու մոտ 2000 անօթևան ընտանիքներից և ոչ մեկի մասին չէ...

***
Այսօր ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի խոսքերը աղետի գոտու անօթևանության խնդրի լուծման մասին լրատվամիջոցների կողմից սխալ մեկնաբանությամբ և վերնագրերով ներկայացնելն անչափ վտանգավոր հետևանք կարող է ունենալ թե՛ անօթևանների, թե՛ հավանական ներդնողների և հովանավորների մոտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել