Bravo.am-ը գրում է.

Ելենա Բորիսենկոն իր պորտֆոլիոն հարստացրել է նոր լուսանկարներով, որոնց հեղինակն Արվին Քոչարյանն է: Դերասանուհին ֆոտոշարքը տրամադրել է BRAVO.am-ին, պատմել համագործակցության մասին եւ նշել՝ ինչու պատրաստ չէ մերկ լուսանկարահանվել:

«Տարիներ առաջ եմ Արվինից հրավեր ստացել նման ֆոտոշարքի, բայց տարբեր պատճառներով այն հետաձգվում էր: Մեր պատահական բոլոր հանդիպումներին խոսակցությունն ավարտվում էր դեռ չկայացած ֆոտոշարքի թեմայով: Միշտ լսում էի զարմացած մեկնաբանություններ այն մասին, որ շատերն են ուզում հայտնվել Արվինի սուր աչքի ներքո, իսկ ես, ունենալով այդ հնարավորությունը, դեռ չեմ իրականացրել: Այն պահին, երբ հրապարակեցի իմ սափրած գլխի լուսանկարը, Արվինը զանգեց, եւ ես վազելով գնացի… Տարիներ անց հանդիպումը կայացավ»,-ասել է Ելենան:

Դերասանուհին նշել է, քանի որ իդեալիստ է, սիրում է ամեն ինչ լավ անել.«Բայց ի տարբերություն շատերի` համարում եմ, որ դերասանուհին մոդել չէ, հաղորդավարուհի չէ, ինչպես նաեւ հակառակը, եւ յուրաքանչյուր մասնագիտության պետք է պրոֆեսիոնալ վերաբերվել: Ինձ շատ օգնեց Արվինը, թեեւ բնավորությանս համաձայն, ինձնից գոհ չեմ: Բայց եթե գոնե մեկ լուսանկար գոհացրել է նրան, ուրեմն այդքան սպասված համագործակցությունը ստացվել է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել