«Իմ միակ ընկեր, Մերի, ես միայն քեզ եմ ցանկանում»,- իր հարցազրույցներից մեկում նշել է Ֆրեդի Մերկուրին իր միակ սիրո՝ Մերի Օսթինի մասին:

Մերին 19 տարեկան էր, երբ 1970-ականներին հանդիպեց Ֆրեդիին, ում իրական անունն այդ ժամանակ Ֆարոկ Բուլսարա էր:

Նա աշխատում էր «ԲիԲա» կոչվող նորաձևության խանութներից մեկում, որն Արևմտյան Լոնդոնում էր: Հենց այդ ժամանակ էր, որ հանդիպեց կրքոտ երաժշտին:

Կինն իր հարցազրույցներից մեկում նշում է.

«Նա լրիվ իմ հակապատկերն է: Ցանկացած իրավիճակից կարողանում է դուրս գալ: Ինձանից 3 տարի պահանջվեց, որպեսզի իսկապես սիրահարվեմ նրան: Բայց նշեմ նաև այն, որ այսպիսի զգացողություն միայն նրա հանդեպ եմ զգում: Նրա կողքին ինձ ինքնավստահ եմ զգում:

Նրանք միասին տուն էին վարձել (այդ ժամանակ Մերկուրին դեռ հայտնի չէր): Նրանց հարաբերությունները 7 տարի տևեցին, և մեկ անգամ չէ, որ Մերկուրին շեշտել է, որ Մերին իր համար անփոխարինելի է:

Սակայն նրանց հարաբերություններն ավելի ու ավելի էին պլատոնական դառնում: Սրա միակ պատճառը Ֆրեդիի՝ տղամարդկանց հանդեպ ունեցած հետաքրքրությունն էր: Բայց նրանց ընկերությունը շատ ամուր էր:

Ֆրեդին Մերիի համար նոր բնակարան էր գնել իր առանձնատան կողքին: Մերին հոգ էր տանում նախկին ամուսնու մասին նույնիսկ այն ժամանակ, երբ պարզվեց, որ երգիչը ՁԻԱՀ-ով է տառապում:

Մերին Ֆրեդիի կողքին էր նույնիսկ այն ժամանակ, երբ նա մահացավ: Մերկուրին իր ունեցվածքի կեսը թողել էր Մերիին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել