Կանադացի երգչուհի Սելին Դիոնը երբեմն-երբեմն սիրում է «նորաձև ռիսկի» գնալ և ներկայանալ իր համար արտասովոր կերպարով: Այս մասին գրում է Fox News-ը և նկատում, որ երգչուհու վերջին հանդերձանքը, որով նա զբոսնել է փողոցում, ամենատարօրինակների շարքից է:
51-ամյա Սելին Դիոնը շաբաթ օրը Փարիզում զբոսանքի է դուրս եկել լողազգեստ հիշեցնող վերնազգեստով և լայն պիջակով: Երգչուհին ներկայումս համերգային շրջագայություն է իրականացնում Եվրոպայում: Առաջիկայում նա ելույթներով հանդես կգա Լոնդոնում, Բեռլինում, Փարիզում և Մանչեսթերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել