51-ամյա Սելին Դիոնի «չափազանց համարձակ» հանդերձանքը զարմացրել է երկրպագուներին


10:50 , 1 հուլիս, 2019

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը երբեմն-երբեմն սիրում է «նորաձև ռիսկի» գնալ և ներկայանալ իր համար արտասովոր կերպարով: Այս մասին գրում է Fox News-ը և նկատում, որ երգչուհու վերջին հանդերձանքը, որով նա զբոսնել է փողոցում, ամենատարօրինակների շարքից է:

51-ամյա Սելին Դիոնը շաբաթ օրը Փարիզում զբոսանքի է դուրս եկել լողազգեստ հիշեցնող վերնազգեստով և լայն պիջակով: Երգչուհին ներկայումս համերգային շրջագայություն է իրականացնում Եվրոպայում: Առաջիկայում նա ելույթներով հանդես կգա Լոնդոնում, Բեռլինում, Փարիզում և Մանչեսթերում:

Celine Dion put in Paris in an Off-White designer outfit.Â