Բաղադրիչներ
- բալ - 200 գ
- ալյուր - 100 գ
- շաքարավազ - 50 գ
- կարագ - 50 գ
- նուշ - 50 գ
Պատրաստման եղանակը
Նուշը 5-10 րոպե թողնում ենք եռացրած ջրի մեջ։
Այնուհետև կեղևահանում ու մանր կտրատում ենք։
Ալյուրն ու շաքարավազը խառնում ենք։
Կարագը հալեցնում ու լցնում ենք ալրային զանգվածի վրա և խառնում ենք։
Ստացվում է փշուրանման զանգված։
Ավելացնում ենք կտրատած նուշն ու խառնում ենք։
Բալը լցնում ենք ձևամանի մեջ, ապա ավելացնում ենք 1 ճ/գ շաքարավազ։
Վրան լցնում ենք խմորի փշրանման զանգվածն ու 20-25 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Մատուցում ենք տաք կամ սառը վիճակում։

Նրբահամ դեսերտ, որը կարելի է վայելել ցանկացած եղանակի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել