Թաղապետարանը երկու ամսում չի կարողանում բարեկարգման աշխատանքներն ավարտել, գրեթե ոչինչ չեն արել, նախագիծը պատրաստ էր դեռ 2012 թվականի հուլիս ամսին, մինչ այժմ տաղավարն են դրել, կարուսելների համար տեղ են հատկացրել, պատն են ամրացրել, ցանկապատ են կառուցել և այսքանով սահմանափակվել են: Ամառն անցնում է, իսկ նրանք ոչինչ չեն անում, ծառերի մասին լռում եմ. անհիշելի ժամանակներից խնդրում ենք` գան, էտեն, թութը թափվում և աղտոտում է ամեն ինչ: Հույս ունենք` այս տեսանյութից հետո կսկսեն արագ կերպով ավարտել բարեկարգման աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել