Բաղադրամասեր

1 կգ ալյուր, 

3 հատ ձվի դեղնուց, 

400 գ կարագ, 

4 թ/գ քացախ, 

400 մլ ջուր, 

1 թ/գ աղ:

Պատրաստման եղանակը

Ձուն հարում ենք և ավելացնում ջուրը:

Ավելացնում ենք քացախն ու խառնում (5% քացախի դեպքում կարելի է վերցնել 3 գդալ): Լցնում ենք աղն ու խառնում, մինչև աղի բյուրեղները լուծվեն:

Աստիճանաբար լցնում ենք մաղած ալյուրն ու միաժամանակ գդալով խառնում:

Հունցում ենք համասեռ, բավական պինդ խմոր: Կարելի է այն մի քանի անգամ ծեծել սեղանի վրա: Խմորը պետք է թեթևակի կպչի ձեռքերին:

Ստացված խմորը գնդում ենք: Փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ, որպեսզի երեսը չչորանա, թողնում ենք սենյակային ջերմաստիճանում 1-2 ժամ:

Խմորը սենյակային ջերմաստիճանում պետք է երկար ժամանակ մնա, որպեսզի սոսնձանյութն ակտիվանա, ու խմորը դառնա առաձգական: Հետո խմորը 30 րոպե պահում ենք սառնարանում, որպեսզի խմորի ու կարագի ջերմաստիճանները հավասարվեն:

Սառեցրած կարագը խառնում ենք 40 գ կարագի հետ: Ստացված համասեռ զանգվածին 2 սմ հաստությամբ ուղղանկյան տեսք ենք տալիս: 20-30 րոպեով դնում ենք սառնարան: Կարելի է սառնարան դնել խմորի հետ միասին ու միասին էլ հանել սառնարանից:

Խմորի գունդը դանակով խաչաձև կտրում ենք և գրտնակում: Պետք է մեջտեղի մասը եզրերից հաստ լինի: Ստացված շերտի կենտրոնում դնում ենք կարագի ու ալյուրի սառած խառնուրդը:

Ծածկում ենք խմորով, եզրերը ծրարի նման կամ հարմար այլ ձևով վրա բերում ու ամրացնում, այնուհետև այսպես վրա բերում: Դնում ենք ալյուրով պատված սեղանին, կենտրոնից դեպի եզրեր զգուշությամբ գրտնակում: Պետք է ստացվի 1 սմ հաստությամբ ուղղանկյուն շերտ: Երկու ծայրերը կենտրոնում վրա ենք բերում՝ մեջտեղում նեղ լուսանցք թողնելով: Հետո աջ եզրը դնում ենք ձախի վրա, որպեսզի եզրերը հավասար նստեն իրար վրա: Խմորը 20 րոպեով դնում ենք սառնարան: Դրանից հետո գրտնակելու գործընթացը 3 անգամ կրկնում ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել