Սկսել են ակնհայտ վախենալ Նիկոլից: Եթե առաջ դա թաքցնում էին, ապա հիմա խուճապահար փորձում են տեղը հանել և քանակը որակ սարքել: Թագավորի ամբողջ այրուձին, Լենինի դամբարանի բոլոր 4 պահակները, չեբուրաշկեն և գենան, թողնելով իրենց հիմնական գործը, հասել են ու փորձում են սևացնել Նիկոլին: Մարդ ա մի հինգ էջանոց նյութ է գրում, որի բովանդակությունը հիշեցնում է սուրճի բաժակի նայողի խոսք: Ու իրենք իրենց լայք են տալիս, իրենք իրենց մեկնաբանում, իրենք իրենց կայքերում դնում ու ուրախանում: Պարզ է, որ դա հետևանք չի ունենալու, քանզի մեր փոքր երկրում բոլորն ամեն ինչ գիտեն: Գիտեն` ով է ծախված, ով ում է ծառայում, ումից է գողանում և որ պահին իրեն ոնց է պահում: Ինչպես ես գիտեմ, մարտի 1-ին, երբ մարդկանց ծեծում էին և հետագայում սպանում, նա եզակի մարդկանցից էր, ով մինչև վերջ իմ կողքին էր: Երբ նա բանտում էր, նրա գրածները կարդալիս հասկանում էի, որ նա այնտեղ նույնպես իմ կողքին է և հիմա Ազգային ժողովում, երբ նա խոսում է, նա նույնպես իմ կողքին է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=351583504968712&set=np.18038340.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել