Խոյ։ Փորձեք առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը: Հենց այդ ժամանակ հնարավորություն կունենաք զգալի հաջողությունների հասնելու: Գնալով ավելի դժվար է դառնում գնահատել ստեղծված իրավիճակը: Հնարավոր է՝ ի հայտ գան խոչընդոտներ: Բացի այդ՝ ձեզ ոչ միշտ է հաջողվում պարզել, թե ում արժե վստահել, իսկ ում՝ ոչ։ Ցավոք, ներքին ձայնը կարող է հուսախաբ անել, սխալները կարող են թանկ արժենալ: Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը, զբաղվել ուրիշի փողային հարցերով: Հիմա դուք սովորականից շատ եք հակված թեթևամիտ արարքների: Դրանք կարող են վատ հետևանք ունենալ:
Ցուլ։ Շատ բարենպաստ օր է: Դուք վստահում եք սեփական ուժերին: Այսօր կարելի է շատ բաների հասնել։ Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու նվերները: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ շատ լավ գաղափարներ ունեք: Մի փոքր ժամանակ է անհրաժեշտ դրանցից մի քանիսը կյանքի կոչելու համար: Դուք գոհ կլինեք արդյունքից: Հավանական են հաջող գործնական բանակցություններ: Որոշ Ցուլեր գայթակղիչ և երկարաժամկետ համագործակցության առաջարկներ կստանան: Մի կորցրեք ձեզ, եթե խոշոր կամ բարդ նախագծերի առաջարկներ ստանաք: Սկզբում կարող է դժվար լինել, բայց արագ հաջողությունների կհասնեք:
Երկվորյակ։ Շատ դժվար է կենտրոնանալ գործերի վրա: Ցանկանում եք լավ ժամանակ անցկացնել, բայց դրա փոխարեն ստիպված եք միապաղաղ ու հոգնեցնող գործով զբաղվել: Չի հաջողվի խնդիրներին ստեղծագործաբար մոտենալ․ կարելի է ասել, որ դրա կարիքը չկա էլ: Արդյունքում դուք կարող եք օրվա մեծ մասը ծախսել՝ կրկնելով նույն գործողությունը: Բայց հաճելի պահեր կունենանք: Օրինակ՝ ձեզ հաստատ կուրախացնի սիրելիի հետ հանդիպումները: Հին ընկերները կկիսվեն լավ նորություններով ու պլաններով, որոնք, անշուշտ, կհետաքրքրեն ձեզ: Օրը հարմար է մեծ ուղևորություններ ծրագրելու համար:
Խեցգետին։ Հնարավորություն կունենաք օգնականներ և ազդեցիկ դաշնակիցներ գտնելու: Սակայն չպետք է հույս ունենալ, որ նրանք անշահախնդիր կլինեն: Մտածեք, թե ինչպես պետք է շնորհակալություն հայտնեք նրանց, ովքեր այսօր կօգնեն ձեզ կամ դժվարին որորշումներ կկայացնեն ձեր փոխարեն: Օրը բարենպաստ է նրանց համար, ովքեր ցանկանում են կարիերայում հաջողություններ գրանցել և պատրաստ են ջանքեր թափել դրա համար: Նման Խեցգետինները կարող են ցույց տալ իրենց ընդունակությունները: Կարող եք քննարկել ձեր գաղափարները գործընկերների և մտերիմ մարդկանց հետ: Ձեզ ժամանակին ցույց կտան ձեր սխալները, խորհուրդ կտան, թե ինչպես գործել:
Առյուծ։ Օրվա առաջին կեսին ավելի լավ է կարևոր բաներ չպլանավորել: Դա կարող է ձեզ համար իսկական փորձություն դառնալ: Շատ բան այնպես չի ընթանում, ինչպես դուք եք ակնկալում: Չեն բացառվում դժվարություններ, լուրջ կոնֆլիկտներ մտերիմների ու դաշնակիցների հետ, սակայն պետք չէ վհատվել: Մի քանի ժամ անց իրավիճակը կփոխվի դեպի լավը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է մտերիմների հետ շփման, ինչպես նաև ընտանեկան գործեր քննարկելու համար: Կապերը, որոնք թանկ են ձեզ համար, ավելի ամուր կդառնան, տարաձայնությունները կմնան անցյալում:
Կույս։ Ամեն ինչ այդքան էլ վատ չի լինի, եթե շտապեք: Հիշեք, որ օրվա առաջին կեսին ավելի լավ է խուսափել վճռական գործողություններից։ Այն հարմար է ինֆորմացիա հավաքելու և վերլուծելու, եզրակացություններ անելու և պլաններ կազմելու համար: Կարող եք խորհրդակցել այն մարդկանց հետ, ում վստահում եք: Ավելի ուշ հնարավոր կլինի աստիճանաբար սկսել իրականացնել ձեր ծրագիրը: Դա պետք է անել առանց շտապելու: Ամենայն հավանականությամբ, հնարավորություն կունենաք նոր բաներ սովորելու: Առայժմ անհասկանալի է, թե որտեղ դրանք պետք կգան, բայց նոր գիտելիքները շուտով, անշուշտ, օգտակար կլինեն:
Կշեռք։ Հույսը դրեք ոչ թե բարենպաստ հանգամանքների, այլ ինքներդ ձեզ վրա: Այդպես հնարավորություն կունենաք հաջողության հասնելու, գտնելու բարդ խնդիրների լուծումները: Նույնիսկ ամենտհաճ հարցերն ավելի լավ է չհետաձգել։ Զբաղվեք դրանցով հենց առավոտվանից և արդեն մի քանի ժամից կազատվեք այդ բեռից։ Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Շատ հաճելի է զրուցել նրանց հետ: Որոշ Կշեռքներ կվերականգնեն հարաբերությունները նրանց հետ, ում հետ դադարել էին շփվել: Հիմա ոչինչ չի խանգարում փոխըմբռնման հասնել, ընդհանուր նպատակներ դնել և զբաղվել հետաքրքիր բաներով:
Կարիճ։ Օրը դժվարություններ կբերի, սակայն հնարավորություն կունենաք օգուտ քաղելու դրանից: Փորձեք չգերագնահատել ձեր ուժերը: Եթե ձեզ օգնություն է անհրաժեշտ, խնդրեք՝ առանց վախենալու, որ կմերժեն ձեզ: Հնարավորություն կունենաք առաջ գնալու: Հնարավոր է՝ իրականացնեք այն վաղեմի նախագիծը կամ լուծել այն խնդիրը, որի վրա վերջին ժամանակներս շատերն աշխատել են։ Մի շտապեք պատմել ձեր հաղթանակների մասին: Որքան ավելի քիչ մարդիկ իմանան դրանց մասին, այնքան լավ։ Պետք չէ նաև ցույց տալ ձեր բարեկեցությունը, քննարկել թանկարժեք գնումները, որոնք պատրաստվում եք անել առաջիկայում:
Աղեղնավոր։ Օրվա սկզբին անհրաժեշտ է զգույշ լինել։ Այս պահին ավելի լավ է խոստումներ չտալ, չխոսել ավելորդ բաներ: Պետք է զգոն լինել այն մարդկանց հետ, ում լավ չեք ճանաչում: Նրանք կփորձեն ձեզ օգտագործել իրենց շահերի համար: Կարող են իրենց մասին հիշեցնել այն մարդիկ, ովքեր արդեն մի քանի անգամ խնդիրներ են ստեղծել ձեզ համար։ Փորձեք նվազեցնել շփումը նման մարդկանց հետ: Հետագայում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակը կփոխվի դեպի լավը: Կգա բարենպաստ ժամանակ: Օգտակար կլինի կիսվել ձեր գաղափարներով համախոհների հետ: Դուք աջակցություն կստանաք:
Այծեղջյուր։ Դժվար է կենտրոնանալ գործերի վրա: Դուք սկսում եք մեկը, ապա մեկ ուրիշը, բայց հաճախ կիսատ եք թողնում սկսածը: Չնայած շատ եք փորձում, բայց կարգուկանոն հաստատել գործերում չի հաջողվում: Չեն բացառվում ֆինանսական խնդիրները: Ցանկալի չէ քննարկել հարցեր, որոնք առնչվում են գումարի հետ: Այդ թեմայի շուրջ խոսակցությունները տանում են կոնֆլիկտների: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ և հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք զբաղվելու նրանով, ինչը ձեզ հետաքրքիր է, կենտրոնանալու հեռանկարային գործերի վրա։
Ջրհոս։ Սովորականից ավելի հաճախ են առաջանում կոնֆլիկտները: Դուք վիճում եք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում հեշտ եք լեզու գտել: Ձեր մոտեցումը գործերի նկատմամբ տարակուսանք է առաջացնում գործընկերների և ղեկավարության մոտ: Դուք անլուրջ տպավորություն եք թողնում, չնայած որ շատ լուրջ եք տրամադրված: Չեք ցանկանում ժամանակ վատնել վեճերի ու բացատրությունների վրա, բայց դժվար թե հաջողվի խուսափել դրանցից, այնպես որ, զինվեք համբերությամբ և պատրաստ եղեք պաշտպանել ձեր տեսակետը: Օրվա վերջին բոլորը կընդունեն ձեր իրավացիությունը։ Հնարավորություն կունենանք հանդիպելու վաղեմի ընկերների հետ, ժամանակ անցկացնելու այն մարդկանց հետ, ում հետ վերջին շրջանում շատ չեք շփվել:
Ձկներ։ Օրը լավ է դասավորվում: Նոր հեռանկարներ և հնարավորություն են ի հայտ գալիս նկատելի հաջողությունների հասնելու համար, բայց ամեն ինչ չէ, որ ձեր սրտով է: Դուք ավելիին եք ձգտում: Վատ տրամադրության պատճառով դուք ռիսկի եք դիմում բաց թողնել հետաքրքիր հնարավորություններ կամ կորցնել ինչ-որ թանկ բան: Զգոն եղեք նրանց հետ, ովքեր փորձում են գրավել ձեր համակրանքը քծնանքի միջոցով և շռայլ խոստումներ են տալիս: Այսօր դուք հետաքրքրում եք տարբեր մարդկանց, այդ թվում՝ նաև նրանց, ովքեր առաջնորդվում են ոչ այնքան լավ գաղափարներով:



