Կամրջի՝ դեռևս կանգուն հատվածների ապամոնտաժումը տևել է ընդամենը 8 վայրկյան: Գործողությունից առաջ հարակից շրջաններից հազարավոր մարդիկ են տարհանվել, որոնք այսօրվա մեջ կարող են տուն վերադառնալ: Երեք հարյուր մետր շառավղով փակվել են նաև հարակից փողոցները:
1200 մետր երկարություն ունեցող Մորանդի կամուրջը կառուցվել էր 1967թ.-ին: 1990-ական թվականներին կամրջի վրա վերանորոգման լուրջ աշխատանքներ են տարվել, իսկ 2016թ.-ին այն վերակառուցվել է: Նշվում է, որ նման կամուրջները սովորաբար ծառայում են առնվազն 100 տարի, սակայն անցած տարվա օգոստոսի 14-ին սողանքի ժամանակ փլվել էր կամրջի 200-մետրանոց հատվածը՝ այդ պահին այնտեղ գտնվող մեքենաների հետ միասին:
Կատարվածից հետո պարզ էր դարձել, որ կոնստրուկցիայի պողպատե կայմապարանները տարիների ընթացքում ջրի հետ փոխազդեցության արդյունքում քայքայվել են: Դրանց վրա կարող էր բացասական ազդեցություն ունենալ նաև ինտենիսվ շարժը. կամրջի վրայով տարեկան միջինը 25 մլն մեքենա է անցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել