Մալազիական Պետալինգ-Ջայա քաղաքում կոմայի մեջ գտնվող կինն առողջ երեխա է ծննդաբերել։

2018 թվականին 36-ամյա Քամարիա Արվեն հանկարծակիորեն սկսեց բողոքել գլխապտույտներից և տեսողության վատթարացումից։ Բժիշկները նրա մոտ ախտորոշեցին գլխուղեղի քաղցկեղ և վիրահատեցին։ Չնայած այս ամենին դեկտեմբերին նա ընկավ կոմիայի մեջ։ Այդ ժամանակ կինն արդեն հղի էր։

Չնայած մայրն անգիտակից էր, այնուամենայնիվ պտուղը շարունակում էր զարգանալ։ Հղիության 33-րդ շաբաթում կնոջը կեսարյան հատում արեցին։ Լույս աշխար եկավ առողջ աղջիկ, ում անունը դրեցին Ֆարա Հանիս Ֆայրոլ Հազիրի։

Նրա հայրը ստիպված իրեն ամբողջությամբ նվիրել է հիվանդ կնոջը և նորածին դստերը խնամելուն։ Նա պատմել է, որ երազում է, թե երբ է կինը գիտակցության գալու։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել