Հետազոտողները պարզել են, որ քրքումը կարող է օգնել ռևմատոիդային արթրիտ ունեցող մարդկանց։
Այս համեմունքը օժտված է հակաբորբոքային ֆունկցիաներով, որն ապահովում է քրքումինը։ Աուտոիմունային հիվանդություններն ամենից շատ տարածված են մեծահասակների մոտ և ներառում են այնպիսի նախանշաններ՝ ինչպիսիք են բորբոքում, սահմանափակում և հոդացավեր։
Քրքումն իր բաղադրության մեջ քրքումին ունի, որը հակաօքսին է համարվում։ Այն նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը և անգամ հակաքաղցկեղային էֆեկտներ ունի։ Գիտնականները հետազոտել են արթրիտով հիվանդ մարդկանց և պարզել, որ այն մարդիկ՝ ովքեր մի քանի ամիս շարունակ օրեկան 1 գրամ քրքումին են օգտագործել ավելի քիչ են բորբոքումներ և ցավային զգացողություններ ունենում։
Մասնագետները օստեոարթրոզով հիվանդ մարդկանց խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ քրքումին ավելացնել, սակայն միևնույն ժամանակ նշում են, որ պետք է պահպանել նաև նշանակված թերապիաները։