Գերմանական Բենսհայմ քաղաքում փրկարարներՆ արտասովոր կանչ են գրանցել: ՕգնությունՆ այս անգամ ոչ թե մարդկանց է պետք եկել, այլ գեր առնետին․ նա մնացել էր կոյուղու ճաղերի արանքում:
«Նա փորձում էր մտնել այնտեղ՝ հաշվի չառնելով իր մեծ չափսերը»,- ասում է կենդանիների փրկարար Մայքլը:
Տեղի կենդանիների փրկարար կազմակերպությունը՝ Berufstierrettung Rhein Neckar-ը, չկարողացավ օգնել կենդանուն, այդ պատճառով այլ օգնության դիմեց:

Հրշեջ ծառայության կամավորներն արձագանքեցին կիրակի օրվա երկրորդ կեսին, տեղական հրդեհային վարչությունում հայտնեցին, որ իրենք իրականացնում են «փոքր կենդանիների փրկություն»:

«Նույնիսկ կենդանիներին, որոնց մարդիկ տանել չեն կարողանում, հարգանքի են արժանի»,- ասում է փրկարարներից մեկը:
Ահա թե ինչպես են աշխատել փրկարարները․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



