Panorama.am-ը գրում է․

Աշխարհի 160 երկրի ավելի քան 10.000 ուսանող մարզիկներ հուլիսի 3-14-ը Իտալիայի մայրաքաղաք Նեապոլում պայքարելու են ամառային 30-րդ Համաշխարհային ունիվերսիադայի մեդալների համար:

ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան, 1995 թվականից հանդիսանալով համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ, պատվիրակություն ներկայացնելու իրավունք է ստացել:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակության կազմում ընդգրկված է 19 մարդ (14 մարզիկ, 4 մարզիչ, 1 պաշտոնատար անձ): Հայաստանը ներկայացուցիչներ կունենա աթլետիկայի (2 մարզիկ), ձյուդոյի (2 մարզիկ, 1 մարզիչ), սուսերամարտի (1), թաեքվանդոյի (3 մարզիկ, 1 մարզիչ), հրաձգության (3 մարզիկ), սպորտային մարմնամարզության (1 մարզիկ, 1 մարզիչ), ջրացատկի (2 մարզիկ, 1 մարզիչ) մրցումներում:

Նեապոլ մեկնող մարզիկները և մարզիչները տվյալ մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից տրամադրված լավագույն արդյունքներ ցուցաբերած ներկայացուցիչներն են: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել