Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը նամակը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Զոյա Բարսեղյանը։

Վերջինս նշեց, որ նամակն ուսումնասիրման փուլում է։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել