Երեկ մամուլում տեղ գտած հրապարակումներից, որ 2020թ. հունվարի 1-ից գազը կթանկանա 10 տոկոսով, մտավախություն ունեմ, որ ողջ ժողովուրդն անցնելու է աթարի, և շղթայական ամեն բան թանկանալու է, ու այս անգամ թանկացումն անմիջականորեն ազդելու է սպառողների վրա: Մեր երկրում, որտեղ դեռ աղքատությունը (25.7%՝ 766 հազար մարդ աղքատ է), գործազրկությունը (17.8%՝ 219 հազար քաղաքացիներ գործազուրկ են) և արտագաղթը մեծ տոկոս են կազմում, ռազմավարական որևէ ճյուղի գինը բարձրացնելն ուղղակի, մեղմ ասած, այսօրվա իշխանություների ապաշնորհ աշխատանքի հետևանք է (փայլուն հարաբերություններ Ռուսաստանի հետ, Նիկոլ)։
Ես չգիտեմ՝ ինչ են մտածում վերևներում, բայց այսպես շարունակելն անհնար է, մեր ժողովուրդը մեղք է, չգիտեմ՝ ինչ են տվել էս ժողովրդին՝ չեն կարողանում հետ առնել: Գազի գնի բարձրացումը լրջորեն կազդի ժողովրդի սոցիալական վիճակի վրա։ Առանց այն էլ ծանր սոցիալական պայմաններում ապրող բնակչությունը կարող է հայտնվել մի վիճակում, երբ կսկսի ավելի լրջորեն մտածել երկիրը լքելու մասին: Իշխանությունները, իհարկե, բանակցում են ռուսական կողմի հետ, բայց դրանց արդյունքը դժվար թե տարբերվի նախորդ բանակցությունների արդյունքից:
Հ.Գ. Ժողովուրդ, անցեք այլընտրանքային վառելիքի օգտագործման, օրինակ՝ աթար, փայտ, քարածուխ…
Թե բա՝ պետությունը պարտք չի կուտակում: