Բոլորս էլ լսել ենք շախմատի ու բռնցքամարտի մասին, սակայն կան նաև այնպիսի սպորտաձևեր, որոնց գոյության մասին մենք չենք էլ մտածում։ Ահա թե որոնք են նման 5 սպորտաձևերը։
Բո-թաոսի

Բո-թաոսին թիմային խաղ է, որը հայտնի է ճապոնական ուսումնական հաստատություններում։
Մասնակիցները բաժանվում են երկու հավասար խմբերի՝ հարձակվողների և պաշտպանվողների։ Հարձակվողները փորձում են տապալել հակառակորդների սյունը, իսկ պաշտպանվողների առաջադրանքը վերջիններիս խանգարելն է։ Հաղթում է այն թիմը, որին առաջինն է հաջողվում հակառակորդի սյունը 30 աստիճանով իջեցնել ներքև։
Ութոտնուկ կամ ստորջրյա հոկեյ

Խաղն անց է կացվում լողավազանում, և իրար դեմ պայքարում են մարզիկների երկու թիմեր։ Դրանցից յուրաքանչյուրը կազմված է տասը խաղացողից։ Վեցը մասնակցում են մրցմանը, իսկ մյուս չորսը պահեստային են հանդես գալիս։ Խաղի կանոնները նույնն են, ինչ ցամաքային հոկեյինը։
Մարդն ընդդեմ ձիու

Յուրաքանչյուր հունիս ամսին ուելսական քաղաքներից մեկում մասնակիցները հերթ են կանգնում, որպեսզի ապացուցեն, որ կարողանում են ձիուց արագ հասնել վերջնակետին, որը գտնվում է 35 կմ հեռավորության վրա։ Ինչո՞ւ։ Շշուկներ են պտտվում, որ 1980 թ. տեղի փաբերից մեկի տնօրենը լսել է, թե ինչպես են այցելուները վիճում՝ կարո՞ղ է տղամարդը հաղթել ձիուն մարաթոնում, թե՞ ոչ։ Միայն մի եղանակ կար դա պարզելու։
Մարաթոնին մասնակցում է 40 մարդ և 10 կենդանի։ Ձիերը մեկնարկում են մարդկանցից 15 րոպե հետո, սակայն նրանց ընթացքում ստուգման համար կանգնեցնում են։ Սակայն անգամ այս պայմաններում ոչ մի մարդ դեռևս չի հաղթել ձիուն։
Նապաստակների մրցավազք

Գաղտնիք չէ, որ նապաստակները հրաշալի են թռչկոտում։ Եվրոպացի էնտուզիաստները որոշել են օգտագործել նապաստակներին տրված բնական տաղանդը նոր սպորտաձև ստեղծելու համար, որը կոչվում է Kaninhop: Շվեդիայում 80-ականներին ստեղծված այս սպորտաձևը ներառում է խոչընդոտների վրայով թռիչքներ՝ տարբեր երկարության և բարձրության։
Բուզկաշի

Ձիավորների երկու թիմ ձի հեծնած պայքարում են խոյի դիակի համար։ Սկզբում անհրաժեշտ է այն վերցնել գետնից՝ առաջ անցնելով մրցակիցներից, ապա հասնել դարպասների մոտ։ Սպորտը հայտնի է Միջին Ասիայում, Աֆղանստանում, Պակիստանում և որոշ այլ մշակույթներում։ Հետաքրքիր է, որ այս սպորտաձևն անցնում է առանց տրավմաների և արյան։



