Ինչպես նշում է The Guardian-ը, արքայազնը միևնույն ժամանակ ընդգծել է, որ իրեն անհանգստացնում են այն ճնշումը, հետապնդումները, որոնք կարող են կիրառվել իր երեխաների նկատմամբ, եթե նրանք ապագայում գեյ կամ լեսբուհի դառնան։ Բրիտանական գահի հավակնորդը հավելել է, որ այս հարցը քննարկել է կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ արքայազն Ուիլյամն այս մասին ասել է ԼԳԲՏ համայնքի բարեգործական կազմակերպության գլխամաս կատարած այցելության ժամանակ: Հանդիպմանը ներկա միասեռական երիտասարդներից մեկը հետաքրքրվել է՝ ինչպես արքայազնը կարձագանքի, եթե իր երեխաները մի օր ասեն. «Հայրի՛կ, ես գեյ եմ, կամ, հայրի՛կ, ես լեսբուհի եմ»:
«Կարծում եմ՝ դու այդ մասին չես մտածում, քանի դեռ ծնող չես: Իմ դեպքում ակնհայտ է, որ ես դա միանշանակ նորմալ կընդունեմ: Ինձ ավելի շատ կանհանգստացնի ոչ թե նրանց միասեռական լինելը, այլ այն, թե ինչպես են մյուսներն արձագանքելու դրան, ընդունելու այդ փաստը, ինչպես նաև այն ճնշումը, որ գործադրվելու է նրանց նկատմամբ»,- նշել է նա:
Արքայազնը խոստովանել է, որ երեխաներ ունենալուց հետո հաճախ է մտածել այդ հարցի շուրջ:
«Կցանկանայի, որ ապրեինք մի աշխարհում, որտեղ դա նորմալ կլիներ: Բայց հատկապես իմ ընտանիքի, մեր զբաղեցրած դիրքի դեպքում դա ինձ ստիպում է մի քիչ անհանգստանալ»,- ասել է Ուիլյամը:
Նշենք, որ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ունեն երեք երեխա՝ հնգամյա արքայազն Ջորջը, չորսամյա արքայադուստր Շառլոթն ու մեկամյա արքայազն Լուին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել