«Հունիսի 4-ից Արցախում մեկնարկած ստորագրահավաքին արդեն միացել է 15 հազար քաղաքացի: Ինչ­պես հայտնի է, այն սկսվել է Սահմանադրության 48-րդ հոդվածը փոփոխելու համար, որը նախաձեռնել են Արցախի հերոս Սամվել Բաբայանի կողմնակիցները, որպեսզի վերջինս հնարավորություն ստանա առաջադրվելու որպես Արցախի նախագահի թեկնածու: 

Սակայն այդքան ստորագրությունները բավարար չեն հարցը հանրաքվեի դնելու համար, և այն պետք է դեռ քննարկվի խորհրդարանում, ընդունվի պատգամավորների ձայների 2/3-րդով. ստացվում է՝ պատգամավորների ձայներն են որոշիչ լինելու: 

Այս առնչությամբ «Ժողո­վուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Բաղունցի հետ, որը դեմ արտա­հայտվեց Սահմանադրությունում այն դրույթի ավելացմանը, որը հնարավորություն կտա նաև ՀՀ քաղաքացի­ներին առաջադրվել որպես Արցախի նախագահի կամ պատգամավորի թեկնածու: «Իհարկե դեմ եմ: Կան եր­կու հայկական հանրապետություններ, և Արցախն առանձին պետություն է», - նշեց նա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել