Ցանկացած Եվրոպայի մասին տուրիստական ուղեցույցում դուք կգտնեք տուրիստական օբյեկտների ցանկ, որոնք «պարտադիր այցելության են ենթակա»: Արդյունքում, դուք ստիպված եք լինում ժամերով հերթ կանգնել, ամբոխի մեջ հրմշտոցի մեջ մտնել, որպեսզի հնարավորություն ունենանք տեսնելու այդ դիտարժան վայրերի կամ օբյեկտների գոնե մի մասը, և հաճախ դուք հիասթափություն եք ապրում: Ստորև ես Ձեզ կներկայացնեմ Եվրոպայի 9 ամենամեծ հիասթափության բերող տեսարժան վայրերը:

9. Էյֆելյան աշտարակ. Ֆրանսիա
Հազարավոր հարցված զբոսաշրջիկների պատասխաններից բխում է, որ Էյֆելյան աշտարակ բարձրանալու տոմսերը անհիմն թանկ են, մինչդեռ առավոտից երեկո այն լեփ-լեցուն է տուրիստներով, ինչի հետևանքով այդքան փող ծախսելուց հետո հազվադեպ է հաջողվում ազատ անկյուն գտնել և գոնե մի քանի լավ պանորամիկ տեսարան նկարել:

8. Դուբլինի ամրոցը. Իռլանդիա
Եթե Դուք արդեն տեսել եք Փարիզյան կամ Էդինբուրգյան ամրոցները, ապա Դուբլինի ամրոցն, ամենայն հավանականությամբ, կհիասթափեցնի Ձեզ: Մտնելով գլխավոր դարպասների միջով` Դուք անմիջապես կտեսնեք շախմատային խաղաքար հիշեցնող աշտարակը, բայց շուտով հիասթափություն կապրեք, որովհետև կպարզեք, որ ողջ կոմպլեքսից միայն այդ աշտարակն է, որ պատմական ամրոցի մասն է եղել, իսկ մնացած կառույցները ավելի նոր են և հիմնականում ադմինիստրատիվ-կառավարական շենքեր են: Այնուամենայնիվ, էքսկուրսիան բավական հետաքրքիր է, որովհետև վերջում Դուք կայցելեք ամրոցի ստորգետնյա հատվածը և կտեսնեք ամրոցի իսկական պատերը, ինչպես նաև հնարավորություն կունենաք առևտուր անելու հուշանվերների խանութից:

7. Ջրահարսի արձանը. Դանիա
Այս արձանը նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթի հերոսին, որը նա գրել էր 1837 թվականին: Արձանը հիմնվել է 1913 թվականին: Կոպենհագենում շատ քիչ են դիտարժան վայրերն ու օբյեկտները, ուստիև Ջրահարսի արձանը արագ դարձավ զբոսաշրջիկների գլխավոր ուխտատեղին: Որպեսզի տեսնեք այս արձանը, Դուք ստիպված կլինեք բավականին երկար քայլել Կոպենհագենի առափնյա գոտով, մինչև կհայտնվեք ամբոխի մեջ, որը ջանում է հասկանալ, թե արժե՞ր այդքան քայլել, որպեսզի տեսնել ընդամենը 125 սանտիմետր բարձրությամբ մի արձան: Տուրիստների մեծամասնությունը հիասթափված է լինում ոչ միայն արձանի փոքր չափերից, այլև դրա ոչ այնքան դիտարժան արդյունաբերական ֆոնով:

6. Լոնդոնի կամուրջ. Միացյալ Թագավորություն
Դուք դեռ չե՞ք տեսել հանրահայտ Լոնդոնի կամուրջը: Եթե ոչ, ապա մի տխրեք, որովհետև չնայած իր հնչեղ անվանը, Լոնդոնի կամուրջը ամենաանշուքն է Թեմզա գետի վրա կառուցված կամուրջներից: Փոխարենը, նույն գետի վրա կառուցված Թաուերի կամուրջը և լրիվ նոր` Միլլիենիում կամուրջը անհամեմատ ավելի դիտարժան են: Այդ իսկ պատճառով, տուրիստական ուղեգիր ձեռք բերելիս մի լավ ուսումնասիրեք, թե ուր եք գնում, ու ինչ իրական դիտարժան վայրեր կան, նոր ճամփա ընկեք:

5. Սագրադա Ֆամիլիա տաճարի ներքին հարդարումը. Իսպանիա
Սագրադա Ֆամիլիան Բարսելոնայի ամենաայցելվող տուրիստական վայրերից է: Այն ստեղծել է հայտնի ճարտարապետ Անտոնիո Գաուդին, իսկ շինարարությունը սկսվել է հեռավոր 1886 թվականին: Որպեսզի ներս մտնեք, Դուք ստիպված կլինեք 11 եվրո վճարել տոմսի համար և արդյունքում կկարողանաք տեսնել մի քանի շինարարի և լիքը շինարարական տեխնիկա, իսկ միակ սփոփանքը Ձեզ համար կլինի նկուղում տեղակայված ինֆորմատիվ թանգարանը: Փոխարենը, կարելի է լրիվ անվճար ուսումնասիրել տաճարի ունիկալ ու գեղեցիկ որմնաքանդակները՝ առանց ներս մտնելու:

4. Սան-Տրոպե, Ֆրանսիա
Ոչ ոք չգիտի, թե ինչում է Սան-Տրոպեն համարվում ամենաաննման քաղաքը ֆրանսիական Ռիվյերայում: Գուցե նրանից է, որ այս քաղաքի պատվին է կոչվել հայտնի հակաարևայրուքյաին քսուքը՝ ալոե-վերայից, կամ այն պատճառով, որ բոլորն ուզում են ունենալ հանրահայտ Սան-Տրոպե արևայրուքը… Ո՞վ իմանա: Ամեն դեպքում, քաղաքն այնքան լեցուն է զբոսաշրջիկներով, որ տեղաբնակներն անգամ կգերադասեին, որպեսզի դուք գնայիք հարևան քաղաք: Ի դեպ, վատ գաղափար չի լինի, որովհետև Սան-Տրոպեն առանձնապես ոչնչով չի տարբերվում Լազուրային Ափի տասնյակ այլ փոքրիկ քաղաքներից, ինչպիսիք Սեն-Մակսիմը, Կամարգը, Կասսիսն ու Սետն են, որոնցից Սենտ-Տրոպեն առանձնանում է միայն զբոսաշրջիկների իրար խանգարող ամբոխով:


2. Զբոսանք գոնդոլայով՝ Վենետիկում. Իտալիա
Վենետիկը բոլոր ռոմանտիկների սիրելի քաղաքն է: Պատրաստ եղեք նրան, որ անգամ տուրիստական սեզոնի ավարտից հետո այնտեղ ավելի շատ զբոսաշրջիկ կտեսնեք, քան Թայմ Սքուերում՝ Ամանորի գիշերը: Վենետիկյան առաջին խոշոր հիասթափությունը կունենաք, երբ ուզենալով օգտվել գոնդոլայի ծառայությունից, որպեսզի ջրային էքսկուրսիա ունենաք քաղաքով, պարզեք, որ նման էքսկուրսիայի գինը 40-80 եվրո է կազմում: Եթե Դուք, այնուամենայնիվ, որոշեք գնալ նման զոհողության՝ հանուն Ձեր սիրելիի հետ ռոմանտիկ միջավայրի, ապա կապրեք երկրորդ հիասթափությունը, որովհետև կարող եք ի սկզբանե մոռանալ ռոմանտիկայի մասին, երբ Ձեր շուրջբոլորը այլ գոնդոլներ կզվռնեն՝ աղմկող ու աղաղակող տուրիստներով լցված:

1. Մոնա Լիզա. Ֆրանսիա
16-րդ դարում նկարեց ամոթխած ժպտացող կնոջ իր հայտնի դիմանկարը: Նկարը նկարելիս նա պատկերացում էլ չուներ, թե ինչ տանջանքների պատճառ կարող է դառնալ իր կտավը 21-րդ դարի այն մարդկանց համար, ովքեր կցանկանան տեսնել այն: Այսօր Մոնա Լիզան գտնվում է Լուվրում, որն ինքնին պատմամշակութային արժեք է: Այս հսկայական թանգարանն այնքան մեծ է ու այնքան հարուստ, որ եթե Դուք փորձեք ցուցադրվող ամեն մի նմուշի վրա մեկ րոպե ծախսել, ապա Ձեզ պետք կլինի 500 տարի, որպեսզի տեսնեք բոլոր կտավները:
Ամեն ուղեցույց առաջարկում է էքսկուրսիոն իր ծրագիրը, որոնց բոլորին միավորում է անպայմանորեն Մոնա Լիզայի դիմանկարը տեսնելու կոչը: Շատ զբոսաշրջիկներ այդպես էլ վարվում են և արդյունքում, այն սրահում, որտեղ ցուցադրվում է կտավը, միշտ ասեղ գցելու տեղ չի լինում և արդյունքում շատերին այդպես էլ չի հաջողվում տեսնել այն, իսկ ում էլ հաջողվում է, տեսնում է ոչ թե բնօրինակը, այլ ճշգրիտ պատճենը…



