Armsport.am-ը գրում է.

2019-ի ամառը հարուստ է աղմկահարույց իրադարձություններով։ Էդեն Ազարը «Չելսիից» տեղափոխվեց «Ռեալ», Լյուկ Էրնանդեսին ձեռք բերեց «Բավարիան» և Հյումելսին հետ ուղարկեց Դորտմունդ: Իսկ նույն «Բորուսիան» ու «Ռեալը» միասին գնեցին մի քանի հիանալի ֆուտբոլիստների։ Արդեն կես ամիս է, ինչ ընթացքի մեջ են 5 տրանսֆերներ, որոնք խոստանում են մինչև տրանսֆերային պատուհանի փակումը լարված պահել բոլոր երկրպագուներին։ Հսկայական գումարներ, ֆանտաստիկ ֆուտբոլիստներ, գրանդ ակումբներ:

Armsport.am-ը մանրամասն կպատմի հավանական տրանսֆերների մասին, որոնց բաց թողնելը, առնվազն, հանցագործություն է: 

Նեյմար (ՊՍԺ) - 300 միլիոն եվրո

Հավակնորդներ՝ «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ»

Սկսենք և ավարտենք ցուցակը Top-5-ի ամենասկանդալային կերպարներով: Բազմաչարչար Նեյմարը վերջին մեկ ամսվա ընթացքում հաճախ է հայտնվել մեդիայի ուշադրության կենտրոնում, թեև խաղադաշտ դուրս չի եկել։ Դրաքսլերի հետ կոնֆլիկտը հանդերձարանում, բրազիլական մոդելի բռնաբարության պատմությունը, տնային Copa America-2019-ի վնասվածքը և իհարկե ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆիի կոշտ հայտարարությունը: Նեյմարին հասկացրել են, որ նրա կամակորությունները չեն կարող երկար շարունակվել. կամ պետք է խելքի գա կամ հեռանա: Սակայն առաջ է ծագում դժվարություն՝ բրազիլացու բարձր հրաժարագինը 300 մլն եվրո է։

ՊՍԺ-ի նախագահի կոպիտ հայտարարությունները ազդեցին Մբապեի վրա։ Կիլիանի տեղափոխության մասին լուրերը միանգամից անհետացան, սակայն Նեյմարի «նվնվոցը» մնաց առաջվանը։ Բրազիլացին կրկին սեր է խոստովանում «Բարսելոնային» և համաձայն է աշխատավարձի լուրջ իջեցման, միայն թե կատալոնացիները նրան վերադարձնեն։ «Ռեալի» հետ բանակցությունները Նեյմարը կսկսի միայն այն դեպքում, եթե «Բարսելոնա» տեղափոխությունը ձախողվի։Առայժմ սկանդալային հարձակվողը հեռու է Իսպանիայից։ Իսպանական գրանդները չեն կարող տրամադրել պահանջվող գումարը, առավելագույնը 100 միլիոն և մեկ ֆուտբոլիստ: «Կապտանռնագույնները» պատրաստ են զոհաբերել Ռակիտիչին կամ Կոուտինյոյին, իսկ «սերուցքայինները»՝ Գարեթ Բեյլին։

Անտուան Գրիզման («Աթլետիկո Մադրիդ») - 120 միլիոն եվրո

Հավակնորդներ՝ «Բարսելոնա», ՊՍԺ

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի անունները պարբերաբար շոշափվում են հուլիսի բոլոր հնարավոր բարձրագոչ տրանսֆերների շնորհիվ։ Գրիզմանի հետ կապված իրավիճակը մի փոքր ավելի հեշտ է։ Անտուանը արդեն հայտարարել է, որ կհեռանա «Աթլետիկոյից», միայն թե Ֆրանսիայի հավաքականի առաջատարի տեղափոխության հետ անսպասելի խնդիրներ առաջացան։ Կամ «Բարսելոնան» հերքում է Գրիզմանի նկատմամբ հետաքրքրությունը կամ «Աթլետիկոյի» մարզական տնօրենն ասում է, որ Անտուանը կատալոնացիների հետ պայմանագիրը համաձայնեցրել է դեռ մարտին:

Մինչդեռ «Բարսելոնան» միակը չէ, ով ցանկանում է ձեռք բերել ֆրանսիացուն: Ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև հայրենի Ֆրանսիայում: ՊՍԺ-ում խոսում են, իբր Գրիզմանը ուրախ կլինի հանդես գալ Ֆրանսիայում, խաղալ իր հարազատների առջև, կցանկանա նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը Մբապեի հետ կողք-կողքի: Իսկ հետո ամեն ինչ լռում է։ Պարզ է միայն մեկ բան. «Բարսելոնան» և ՊՍԺ-ն սպասողական դիրք են գրավել մինչև հուլիսի 1-ը։ Այդ ժամանակ Անտուան Գրիզմանի հրաժարագինը կնվազի մինչև 120 մլն եվրո և հնարավոր կլինի սկսել բանակցությունները։

Մատեյս դե Լիգտ («Այաքս») - 90 միլիոն եվրո

Հավակնորդներ՝ ՊՍԺ, «Բարսելոնա», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ»

Եվ ահա ամռան ամենահամարձակ պատանին։ Մատեյս դե Լիգտն արդեն մերժել է «Մանչեսթեր Յունայթեդին» ու «Բարսելոնային», սակայն նրանք շարունակում են պայքարել տաղանդավոր հոլանդացու համար՝ փորձելով փակել կենտրոնական պաշտպանի դիրքը ամենաքիչը 10 տարով։ «Այաքսի» պատմության ամենաերիտասարդ ավագը նաև փոխանցել է ակումբի ղեկավարությանը, որ չի ցանկանում մնալ Հոլանդիայում: «Այաքսի» ղեկավարությունը դեմ չի Դե Լիգտի հեռանալուն, ամստերդամցիները ցանկանում են վաճառել պաշտպանին, քանի դեռ «տաք» է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել