Շատ կանայք իրենց բնույթով բավական ուժեղ են, չնայած որ սովորաբար ուժեղ են համարվում տղամարդիկ։ Եվ իրոք, կանայք արժանապատվորեն են կրում թե՛ ընտանեկան, թե՛ ֆիզիակական ու անձնական դժվարությունները։
Աշխատում է
Նա աշխատում է ակտիվորեն ու անխոնջ, նույնիսկ երբ պարզապես ցանկություն կա ոչինչ չանելու և անկողնում թավալվելու, նա գիտակցում է, որ ինքը թուլանալու իրավունք չունի, որ պատասխանատու է մարդկանց առջև և առաջին հերթին՝ իր առջև։ Ինքնաբավությունն ու պատասխանատվությունը նրա հիմնական գծերն են։
Սիրում է ինքն իրեն
Ուժեղ կինը գիտի իր արժեքը, իր առավելություններն ու թերությունները, ինչպես նաև օբյեկտիվորեն է դրանք գնահատում։ Նա երբեք չի համեմատում իրեն ուրիշների հետ, որովհետև գիտի, որ իրեն հավասարը չկա։ Նա համոզված է, որ լավագույնին է արժանի և ամեն պատեհ առիթ օգտագործում է իրեն երես տալու համար։
Անհարմար չի զգում իր հույզերից
Այսպիսի կինը երբեք չի թաքցնում իր արցունքները, իր ուրախությունն ու այլ հույզերը։ Նա հասկանում է, որ այս ամենը բնական է, և անհարմար զգալու առիթ չկա։ Նա նաև կարողանում է վերահսկել իր հույզերը, իսկ դա իսկական արվեստ է, որ ամեն մարդու չէ տրված։ Այս կինն իսկական է ու անկեղծ։
Հավատում է իր ուժերին
Նա հրաշալի կերպով գիտի, որ կհասնի ամեն ինչի առանց կողմնակի աջակցության և հավանության։ Նա հավատում է իր ուժերին, քանի որ անկախ է և ինքնաբավ։ Նա հաճախ է իր առջև նպատակներ դնում և հասնում դրանց ցանկացած գնով։